ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Տիգրան Ավինյան. Կարող ենք քննարկել արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը

Տիգրան Ավինյան. Կարող ենք քննարկել արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը
20.01.2021 | 21:51

Այսօր էլ պատրաստ ենք արտահերթ ընտրություններին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ ԼՀԿ անդամ Արմեն Եղիազարյանը՝ հարց ուղղելով վարչապետին, թե պարտասրվու՞մ է արտահերթ ընտություն իրականացնել հրաժարականի միջոցով: Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս կետից արդեն մենք կարող ենք գործնական քայլերի գնալ և նախնական փուլում քննարկենք արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը: Նույն հուշագրի ստորագրմանն ենք հրավիրում ԲՀԿ-ի մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական հարցը որոշակիություն ստանա», - ասաց նա: Ավինյանը նկատեց՝ այսօր առաջին անգամ է, որ ընդդիմության կոմից հստակ դիրքորոշում է արտահայտվում: Արձագանքելով Արմեն Եղիազարյանն ասաց, որ արտահերթ ընտրությունները պետք չէ կապել հուշագրի և նախապայմանների հետ. «Եթե վստահ եք ձեր քաղաքական ուժի, ձեր հանդեպ վստահության վրա, այդ հուշագրերը պետք չեն: Հուսով եմ՝ մենք հասկանում ենք, թե ինչ հուշագրի մասին է խոսքը: Դուք վտանգ չպետք է զգաք»: Ավինյանը պատասխանեց, որ եթե կոնսենսուսի են գալիս, հուշագիրը համաձայնության արձանագրում է կողմերի միջև:

Դիտվել է՝ 7170

Մեկնաբանություններ